ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Նիդերլանդների դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ

    Նիդերլանդների դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ

    01.10.2016| 19:12
    ՌԴ արտգործնախարարությունը առաջիկա երկուշաբթի բացատրությունների է հրավիրում Մոսկվայում Նիդերլանդների դեսպանին՝ «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման վերաբերյալ միջազգային քննչական խմբի զեկույցը պարզաբանելու համար:
  • Հայերը գնացել են Պապի պատարագին

    Հայերը գնացել են Պապի պատարագին

    01.10.2016| 19:11
    Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատարագ է մատուցել Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որին ներկա են գտնվել ընդամենը մի քանի հազար կաթոլիկներ, հաղորդում է Reuters-ը, հավելելով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը որոշել է ծիսակարգին ներկա չգտնվել, չնայած Վատիկանի ակնկալիքներին:
  • Մոսկվան հերքում է

    Մոսկվան հերքում է

    01.10.2016| 19:10
    Ռուսաստանը հերքել է Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպության պնդումը, թե Սիրիայում ռուսական օդուժի հարվածների հետևանքով անցած մեկ տարում մոտ 10 հազար մարդ է զոհվել:
  • ԱՄՆ-ը հավատարիմ է Ղարաբաղում խաղաղության հաստատմանը

    ԱՄՆ-ը հավատարիմ է Ղարաբաղում խաղաղության հաստատմանը

    01.10.2016| 19:08
    ԱՄՆ-ը հավատարիմ է Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացին՝ Թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հավելելով՝ Վաշինգտոնը կշարունակի ակտիվ աշխատել մյուս համանախագահների հետ՝ կողմերի համար ընդունելի լուծում գտնելու համար:
  • Սերժ Սարգսյանը այցելել է Չինաստանի դեսպանատուն

    Սերժ Սարգսյանը այցելել է Չինաստանի դեսպանատուն

    01.10.2016| 19:07
    Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի ազգային տոնի աիթով այցելել է Հայաստանում ՉԺՀ դեսպանություն: Նա ՉԺՀ-ի կազմավորման 67-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:
  • Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերվել է 62 981.9 տոննա խաղող

    Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերվել է 62 981.9 տոննա խաղող

    01.10.2016| 19:05
    Վերամշակող ընկերությունները 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերել են 62981.9 տոննա խաղող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
  • «Ծիրանի ծառ» փառատոնը` Երևանում, Գյումրիում և ՈՒջանում

    «Ծիրանի ծառ» փառատոնը` Երևանում, Գյումրիում և ՈՒջանում

    01.10.2016| 19:03
    Հոկտեմբերի 1-5-ը Երևանում, Գյումրիում և ՈՒջանում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը:
  • «Հրաժեշտ բեմին»

    «Հրաժեշտ բեմին»

    01.10.2016| 18:00
    Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 19:00-ին,տեղի է ունենալու թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանի «Հրաժեշտ բեմին» խորագրով համերգային երեկոն:
  • Ֆրանցիսկոս պապ. Մեր առաջնահերթությունը պետք է լինի մարդը

    Ֆրանցիսկոս պապ. Մեր առաջնահերթությունը պետք է լինի մարդը

    01.10.2016| 10:28
    Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Թբիլիսիում կոչ արեց հարգել միջազգային օրենքն ու ժողովուրդների ինքնիշխանության իրավունքը՝ ենթադրաբար անդրադառնալով Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությանը:
  • Հայաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է

    Հայաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է

    01.10.2016| 10:27
    Հայաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.